Թեհրանում Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԻԻՀ արտգործնախարարին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը կարևորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարևորել համագործակցությունը միջազգային կառույցներում: 
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լուսանկարը՝ gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել