Մերկասառույց ՀՀ ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 10.00–ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում  և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին  տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել