Խորհրդակցություն ոստիկանության զորքերում

ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:  Օրակարգում առաջիկայում  կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրներն էին:  Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:  Առանձնացնելով արտաքին ծառայությունների  գործունեության առաջնահերթությունները՝  ոստիկանության պետն ընդգծեց ծառայողների բարձր   պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը  հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ: Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տրվեցին վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք  նախապատրաստելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարը և տեսանյութը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել