Հրայր Թովմասյանի կարծիքով` աղմկահարույց նախագծերից հրաժարվելու հարցում նախարարության վրա ոչ մեկ չի ազդել

Արդարադատության նախարարությունն ամենաճիշտն ու ամենագետը չէ, որ նրա հեղինակած բոլոր նախագծերը կյանքի կոչվեն: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է նախարարությունը հրաժարվել իր հեղինակած աղմկահարույց երկու նախագծերից` «Փաստաբանության մասին» և «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքերում փոփոխություններ և լրացումներ կատարելուց:

«Այնպես չէ, որ Արդարադատության նախարարությունն ինչ նախաձեռնում է, պետք է մինչև վերջ հասցնի: Կան տարբեր քննարկումներ, նախագծերը դրվում ենք շրջանառության մեջ: Գտանք մեկ այլ լուծում, դա եղավ: Այսինքն` հրաժարվեց, ինչ-որ մեկն ազդեց, չկան այդպիսի բաներ, կան նորմալ քննարկումներ»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ այս տարվա ընթացքում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ կմշակվի և մի շարք նոր լուծումներ կտրվեն, այդ թվում`որոշակիրորեն կփոխվի հանրային պաշտպանի գրասենյակի վարձատրության ձևը:

 

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել