Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում են ՀՀ փրկարար ծառայությունից՝ մեջբերելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալները։
«Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: