Նորություններ

«Պետք է ընդունել, որ կադրա­յին այս լուծումը զարմանալի էր». «Հրապարակ»

Իրավաբանական գիտությունների դոկտոր, արևելյան մարտաձևերի նախկին չեմպիոն Արմեն Եսայանը, ով սովորաբար խուսափում է հարցազրույցներից, երեկ հակիրճ պատասխանել է «Հրապարակ» օրաթերթի հարցերին:

Ինչպես տեղեկացնում է թերթը, Արմեն Եսայանը որոշել է հեռանալ դատախազությունից անձնական որոշմամբ, որը պայմանավորված չէ գլխավոր դատախազների անձով:

Հարցազրույցի ընթացքում զրուցակիցը նշել է նաև, որ դատախազությունից դուրս գալուց հետո այլ պետական կառույցներում շատ առաջարկներ է ստացել աշխատանքի անցնելու համար, բայց նախընտրել է Փաստաբանների պալատի նախագահի առաջարկը: Ինչպես ինքն է ասում. «Արա Զոհրաբյանի հետ մենք լավ ընկերներ ենք և կարող եմ ասել, որ ընկերական գործոնը մեծ դեր է խաղացել»:

«Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ կադրային այս լուծումը զարմանալի էր՝ գոնե այն պատճառով, որ Արմեն Եսայանը 15 տարի աշխատել է ի նպաստ մի համակարգի, որը դատարանում փաստաբանի պաշտպանական կողմի մրցակիցն է, և որը դժվար է համադրվում փաստաբանի ինստիտուտի հետ»,-գրում է թերթը։

Մանրամասները կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը` advocates.am

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել