Այսօր Նոտարական պալատը համանուն ծառուղում կազմակերպել էր Սուրբ Հարության տոնին նվիրված ոչ ավանդական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը, նոտարներ, իրավաբաններ` իրենց երեխաների հետ:
Նախարարի բացման խոսքին հաջորդեց երեխաների ասմունքը, երգն ու պարը: Ներկաները ճաշակեցին օրվա ավանդական ուտեստները, երեխաները ջրաներկով ներկեցին հավկիթները,նրանց նվիրեցին մանկական Աստվածաշունչ, իսկ կանանց` ծաղիկներ:
Աղբյուրը` Իրավաբան.net