Նոտարների նվերները մանկատան երեխաներին

Երևանի մանկան տան երեխաներն այսօր ամանորյա նվերներ ստացան Հայաստանի նոտարական պալատի անդամ նոտարներից: Նոտարների անձնական միջոցներից հավաքված գումարի շնորհիվ` 0-ից մինչև 6 տարեկան երեխաների համար գնվել էին խաղալիքներ, առաջին անհրաժեշտության պարագաներ:

 

«Ակցիան նպատակ ուներ մի փոքր ուրախացնել երեխաներին: Իհարկե, հուզիչ է, որ մեր երկրի մանկատներում դեռևս կան առանց ծնողների, ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներ, սակայն սա է իրական կյանքը», – Իրավաբան.net-ին ասաց Հայաստանի նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը: Նրա խոսքով` տարբեր մանկապատանեկան հիմնարկների համար նման ոգևորիչ և ուրախացնող ակցիաներ պարբերաբար կազմակերպում են, իսկ որպես մանկատուն` Երևանի մանկան տունն առաջինն է:

 

Հանդիպման ընթացքում նոտարները շփվեցին երեխաների հետ, միասին խաղացին, լսեցին նրանց հեքիաթներն ու պատմությունները: Երեխաները շնորհակալություն հայտնեցին նվերների համար և շնորհավորեցին բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել