Արգելվու՞մ է արտահանել մշակութային արժեքները

Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց ստեղծման ժամանակից կամ պատկանելությունից:

 

Մշակութային այն արժեքները, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման մշակութային արժեքների պահպանական ցուցակում, ենթակա են արտահանման միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից:

 

Հայաստանի Հանրապետության պետական պահոցներում` թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, մշտապես պահպանվող մշակութային արժեքների արտահանումն արգելվում է, բացառությամբ ժամանակավոր արտահանման դեպքերի:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել