Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողների պարտականությունները

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 382-րդ հոդվածի՝

  1. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են`

1) պահպանել Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները.

2) հսկողական գործառույթների իրականացման նպատակով ապահովել հարկային մարմնի պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի հսկիչ դրամարկղային մեքենայի տեղադրման վայր.

3) ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի կամ արտարժույթի դիլերային-բրոկերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայով, համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել