Հունիսի 24-ին անհայտ կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում

Հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում աշխատում են 26 փրկարար ծառայողներ:

Վ. Ա.-ն հատնաբերվել  է Սարատովկա գյուղին հարակից անտառում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան, կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի և 3 գյուղի բնակիչ:

Ժամը 22:20-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել