Վաղը բոլոր ակցիաները դադարեցվում են. Նիկոլ Փաշինյան

Այս պահին Հանրապետության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը. «Հավատացեք ինքներդ ձեզ, միայն այդ պարագայում դուք միշտ  կհաղթեք, ՀՀ ժողովուրդը հաղթել է, և սրանից հետո նա պիտի հաղթի, չկա ուրիշ տարբերակ»,- ասաց նա՝ դիմելով ժողովրդին: Նշեց, որ այլ ելույթ էր նախապտրաստել, սակայն քաղաքական զարգացումների պատճառով այդ ելույթը չի ընթերցի:

Խոսքը վերաբերում է ԱԺ «Ծառուկյան» և ՀՀԿ խմբակցությունների հայտարարություններին:

ԱԺ երեք խմբակցությունների  («Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ, «Ելք» դաշինք) առաջադրմամբ վաղը Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես կառաջադրվի ՀՀ վարչապետի թեկնածու: Փաշինյանի խոսքով, հաշվի առնելով, այսօրվա հայտնի հայտարարությունները, կարելի է ասել, որ գործնականորեն լուծված է վարչապետի ընտրության հարցը, այսինքն, վարչապետ կընտրվի հենց Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը մենք Երևանում և ամբողջ Հայաստանում որևէ ակցիա չենք իրականացնում, և դուք, ժողովուրդ ջան,  հանգստանում եք: Մենք աշխատում ենք ԱԺ-ում և փորձում ենք հավաստիանալ, որ այդ հայտարարությունները, մասնավորապես ՀՀԿ-ի մասով, երաշխավորված են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմեց աշակերտներին ու ուսանողներին, որ գնում են դասի՝ պատրաստված:

Միևնույն ժամանակ խնդրեց հետևել իր ֆեյսբուքյան էջին և չկորցնել զգոնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել