Ապրիլի 24-25-ին կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թուրքիա

2018 թ. ապրիլի 24-25-ին կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թուրքիա:

Այդ մասին հայտնում է APA գործակալությունը:

Նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի VII նիստին, կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ:

Այցի շրջանակներում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել