Առանց դատախազի թույլտվության միջնորդությունը չի կարող գնալ դատարան. դատախազ

Կալանքի, խուզարկության, հեռխոսային վերծանումներ ստանալու  բոլոր այլ դեպքերում միջնորդությունները դատարան ներկայացնելուց առաջ քննիչը դրանք պետք է ներկայացնի գործը վերահսկող դատախազին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի  մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:

«Անորակ միջնորդությունը կարող է գնա դատարան, ինչ-ինչ պայմաններով դատարանը կալանքը տա, բայց մենք դրանով չենք բավարարվում: Դատախազության  կոլեգիայի նիստին որոշվեց, որ, անկախ նրանից, միջնորդությունը բավարարվել է, թե՝ ոչ, միևնույն է, եռամսյակը մեկ դրանք ուղարկվում են գլխավոր դատախազություն»,-նշեց Սևակ Հովհաննիսյանը:

Պատշաճ միջնորդություն դատարան չներկայացնելու դեպքում սկսվում է ծառայողական քննություն:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

loading...

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել