Կալանքի, խուզարկության, հեռխոսային վերծանումներ ստանալու բոլոր այլ դեպքերում միջնորդությունները դատարան ներկայացնելուց առաջ քննիչը դրանք պետք է ներկայացնի գործը վերահսկող դատախազին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:
«Անորակ միջնորդությունը կարող է գնա դատարան, ինչ-ինչ պայմաններով դատարանը կալանքը տա, բայց մենք դրանով չենք բավարարվում: Դատախազության կոլեգիայի նիստին որոշվեց, որ, անկախ նրանից, միջնորդությունը բավարարվել է, թե՝ ոչ, միևնույն է, եռամսյակը մեկ դրանք ուղարկվում են գլխավոր դատախազություն»,-նշեց Սևակ Հովհաննիսյանը:
Պատշաճ միջնորդություն դատարան չներկայացնելու դեպքում սկսվում է ծառայողական քննություն:
Եվգենյա Համբարձումյան