Շրջանառության մեջ է դրվել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 8-ից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հ. Զարդարյանի «Գարուն» կտավը: Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հ. Զարդարյանի դիմանկարը և Հ. Զարդարյանի «Ձգտում» կտավից դրվագ:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 100 դրամ
Մետաղը/հարգը՝ արծաթ 9250
Չափը՝ 28,0 x 40,0 մմ
Քաշը՝ 28,28 գ
Որակը՝  լավացված
Դրամաշուրթը՝ հարթ
Քանակը՝ 500 հատ
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել