Նորություններ

Lուծարվել են հարկային տեսչությունները. Վարդան Հարությունյանը ամփոփել է առաջին 9 ամիսներին կատարած աշխատանքները

Ցանկացած տնտեսվարող, ով ուզում է ապրանք ներկրել երկիր, ձեռքերը ազատ է, կարող է ինքը ցանկացած բեռնափոխադրողի հետ կազմել պայմանագիր կամ անձամբ այդ գործունեությունն իրականացնել, դաշտը բաց է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը:

Վարդան Հարությունյանի խոսքով՝  տարին հատկանշվեց կառուցվածքային փոփոխություններով: Ըստ այդ փոփոխությունների՝լուծարվել են հարկային տեսչությունները, փոխարենն ստեղծվել են 3 վարչություններ:

«Գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը: Մեր երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը նպաստելու կառավարության ծրագրի շրջանակում կոմիտեն բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք ուղղված են ներդրումային գրավչության բարելավմանը և արտահանման խթանմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը: Մասնավորապես՝ պարզեցվել է արտա­հա­­նող­ներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը, և կրճատվել է ժամկետ­ը (90 օրից դառնալով 4 օր՝ մինչև 20 մլն դրամ հայտերի դեպքում), ինչպես կառավարության որոշման կիրարկումն ապահովելու, այնպես էլ կոմիտեի լրացուցիչ ջանքերի շնորհիվ»,-նշեց նա:

ՊԵԿ-ի նախագահը նշեց նաև, որ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել հարկային համակարգի արմատական 2 փոփոխություն, որոնցով բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: 2017թ. 9 ամիսների ընթացքում արտահանումը ավելացել է 21.9 տոկոսով, իսկ ներմուծումը` 30 տոկոսով:

«Ինձ թվում է, որ սա լավ ցուցանիշ է, և այս ցուցանիշների մեջ գործուն մասնակցություն ունի նաև ՊԵԿ-ը, որը մաքսային վարչարարությունն ավելի է հեշտացրել»,-ասաց նա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել