Նորություններ

ՌԴ-ն և Թուրքիան միասին ռազմաօդային զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի համաձայն՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի մասնակցությամբ տեղի կունենան «TurAz Qartalı-2017» թռիչքային-մարտավարական համատեղ զորավարժություններ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարությունից, զորավարժություններին, որոնք մեկնարկելու են սեպտեմբերի 18-ից, մասնակցելու է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մինչև 30 ավիացիոն միջոց, այդ թվում՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules և CASA CN-235, ինչպես նաև Ми-35, Ми-17 և Sikorsky S-70 ուղղաթիռներ:

Զորավարժությունների ժամանակ իրականացվելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործունեության պլանավորման, գործողությունների իրականացման և մարտական համակարգման հարցերով փոխգործակցության հնարավորությունների ուսումնասիրման, որոնողա-փրկարարական միջոցառումների անցկացման, օդից հարվածների իրականացմամբ ցամաքային թիրախների խոցման, ինչպես նաև այլ  խնդիրներ:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 30-ը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել