Նորություններ

Հրդեհ է բռնկվել բենզալցակայանում

Հուլիսի 29-ին, ժամը 15:23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցում՝ կենցաղի տան մոտակայքում, այրվում է բենզատար ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հանրապետության փողոցի թիվ 70/1 տան մոտակայքում ամբողջությամբ այրվում են «Ռուբեն Գրիգորյան» ԱՁ-ին պատկանող բենզալցակայանը (4 քմ), «ԳԱԶ 51» մակնիշի 27 LS 568 պետհամարանիշով բենզատար ավտոմեքենայի (վարորդ՝ 1960 թ. ծնված Գ. Ս.) բենզաբաքը, մոտակայքում կայանած «Nissan Teana» մակնիշի 90 SS 606 պետհամարանիշով ավտոմեքենայի (սեփականատեր` 1959 թ. ծնված Ա. Հ.) թափքը և մոտ 80 գմ մալուխ:

Մինչ հրշեջ-փրկարարների` կանչի վայր հասնելը բենզալցակայանի աշխատակից Ռ. Գ.-ն այրվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների ՀԳԿ» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել` 15:45-ին:

Ա. Հ.-ին, ով ստացել է թեթև այրվածքներ, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

Իրավաբան.net  

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել