Նորություններ

Նոր նշանակում ոստիկանության համակարգում

Հունիսի 9-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։

Հիշեցնենք, որ 2016թ․ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին: Միջադեպից օրեր անց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ մինչև դրա ավարտը ժամանակավորապես դադարեցվեց Ազիզյանի լիազորությունները:

Ոստիկանության կայքէջից տեղեկացանք, որ Գորիսի բաժնի պետի պաշտոնին ոստիկանապետի նոր հրամանով նշանակվել է ոստիկանության գնդապետ Կարեն Թադևոսյանը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել