Խոշոր հրդեհ Խորենացի փողոցում. հայտարարվել է ԲԻՍ-1 աստիճան

Հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 217 հասցեում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Ժամը 00:51-ին հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ-1 աստիճան:

Պարզվել է, որ այրվում են Խորենացու փողոցի թիվ 219/1 և 219/2 հասցեներում գտնվող տների տանիքները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:24-ին, մարվել՝ 01:53-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 219/2, թիվ 219/21 և թիվ 219/1 տներում:

Ամբողջությամբ այրվել է թիվ 219/1 տունը` գույքով (մոտ 80 քմ), թիվ 219/2 և թիվ 219/21 տների տանիքների փայտյա կառուցատարրերը (համապ.` 60 և 50 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել