Նոր վիրուս է տարածվել՝ նաև Հայաստանում. զգուշացնում է Սամվել Մարտիրոսյանը

Համացանցում նոր վիրուս է տարածվել, ինչը շրջում է ամբողջ աշխարհով: Այս մասին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում Կասպերսկի հակավիրուսների դետեկտ արած ամենաակտիվ վիրուսներից հենց հիմա ՈՒկրաինան, Ռուսաստանն ու Եվրոպան բմբլող վիրուսն ա (Դեռ վերջնական պարզ չի, թե սա Petya որ մոդիֆիկացիան ա, եւ միանշանակ դեռ դետեկտ չի արվում, իհարկե, ոնց հասկանում եմ, մուտացիաներ են գնում)»։

Նա նաև զգուշացնում է, որ վիրուսն արդեն գրավել է նաև Հայաստանը: Հարկավոր է զգույշ լինել.

  • թարմացրեք Windows համակարգը,
  • թարմացրեք անտիվիրուսները,
  • անծանոթներից ստացած բոլոր նամակներն առանց բացելու հեռացրեք.

«Դժվար էսօր ժառանգություն ստանաք Լյուքսեմբուրգից ու բաց թողեք այդ հիանալի պահը»,-կատակում է Մարտիրոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել