Ինչպե՞ս կարող եք ծանոթանալ ընտրողների ցուցակներին

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«1. Եթե չգիտեք ձեր տեղամասը և ցանկանում եք համոզվել, արդյո՞ք ձեր տվյլաները առկա են ընտրողների ցուցակում.

1) Մուտք եք գործում www.elections.am կայք,
2) սեղմում եք «ընտրողների ռեգիստր» բաժինը,
3) լրացնում եք անուն, ազգանուն, հայրանունը,
4) եթե գտնում եք Ձեր տվյալները, կարող եք նաև սեղմել հասցեի ակտիվ տողը և ծանոթանալ հասցեում առկա մյուս ընտրողների տվյալներին,
5) անհատական տվյալների տողի վերջին սյունակից կարող եք իմանալ Ձեր ընտրատարածքը և տեղամասը:

2. Եթե գիտեք ձեր տեղամասի համարը և ցանկանում եք ծանոթանալ ամբողջ տեղամասի կամ այլ տեղամասերի ցուցակներին.

1) Մուտք եք գործում www.police.am կայք,
2) սեղմում եք «ԱԺ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները» բաժինը,
3) ընտրում եք «Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները» տողը,
4) ներբեռնվում է պատուհան, որտեղ առկա են թվով 38 թղթապանակներ (դրանք ընտրատարածքներն են),
5) սեղմում եք Ձեր ընտրատարածքը և մուտք գործում համապատասխան ընտրական տեղամաս, որից հետո ներբեռնվում է ամբողջական տեղամասի ցուցակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել