Նորություններ

Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբան.net-ը սկսում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի առաջին հոդվածը նվիրված է Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետին:

.

Օքսֆորդի համալսարանը
Ամեն տարի Օքսֆորդի համալսարանը երկրագնդի բոլոր անկյուններից հրավիրում է տաղանդավոր, շնորհալի ուսանողների, որոնք կազմում են ընդհանուր ուսանողության թվի 40 տոկոսը: Ուսանողները հնարավորություն են ստանում ուսանելու միջազգայնորեն նորացված համալսարանում, որը հայտնի է իր ակադեմիական ձեռքբերումներով և նորամուծություններով:
Օքսֆորդը ոչ միայն համալսարան է, այլև խոշոր գիտահետազոտական կենտրոն:
Բարձրակարգ կրթություն ապահովելու համար համալսարանն ունի գերազանց հարմարություններ և ռեսուրսներ՝ աշխարհահռչակ գրադարաններ, թանգարաններ ու լաբորատորիաներ։ Оքսֆորդի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որը զբաղված է նաև գիտահետազոտական աշխատանքով, կազմված է ամբողջ աշխարհից այստեղ հրավիրված գիտնականներից:
Օքսֆորդը որպես միջազգային առաջատար համալսարաններից մեկը` նաև համագործակցում է ավելի քան 80 հետազոտական ինստիտուտների հետ, որոնց թվում են Հեռավոր Արևելքի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հաստատություններըի հետ:
.

Հետաքրքիր տեղեկություններ Օքսֆորդի մասին

 

Օքսֆորդի համալսարանը Բոլոնիայի համալսարանից հետո Եվրոպայի ամենահին համալսարանն է:

2006 թ. բրիտանացի և ավստրիացի գիտնականները հաշվել են, թե որքան են կշռում որոշ երկրներ և քաղաքներ, հիմնվելով այն տվյալների վրա, թե որքան է տվյալ տարածքի երկրակեղևի հաստությունը։ Ըստ այդ տվյալների՝ Մեծ Բրիտանիան կշռում է 24 000 000 մլրդ. Տոննա, իսկ Անգլիայի ամենածանր քաղաքը Օքսֆորդն է:

Օքսֆորդի համալսարանում գոյություն ունեն զանգակներ, որոնք 1840 թ. ի վեր անդադար զանգում են:
.

Օքսֆորդի համալսարանի հայտնի շրջանավարտներից են.

Մարգարետ Թեթչերը, Օսկար Ուայլդը, Ջոնատան Սվիֆթը, Ջոն Լոկը, Թոմաս Հոբսը և այլոք:
Օքսֆորդի համալսարանն են ավարտել Մեծ Բրիտանիայի 25 վարչապետներ:
.

Իրավունքի դպրոց

Միացյալ թագավորության ամենամեծ իրավաբանական ֆակուլտետը գտնվում է Оքսֆորդում, որն ունի տարբեր պաշտոններ զբաղեցնող 90 անդամներ և ավելի քան 50 այլ դասախոսներ: Ըստ Բրիտանական կառավարության 2008 թ. Research Assessment Exercise-ի՝ 2001-2007 թթ. Մեծ Բրիտանիայի այլ համալսարանների համեմատությամբ՝ ըստ էության առավել բարձր գնահատականի արժանացած գիտահետազոտական գործունեություն է իրականացվել Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետում։
The Bodleian Իրավաբանական գրադարանը համարվում է ամենախոշոր գիտահետազոտական գրադարանը և Միացյալ թագավորության երկու կամ երեք ամենակարևոր գրադարաններից մեկը: Այն գտնվում է St Cross շենքում: Իրավագիտական այլ գրադարաններ են ներառում նաև քոլեջային գրադարանները, որոնցից հատկապես հայտնի է Քոդրինգթոնի All Souls քոլեջի գրադարանը, որը բաց է համալսարանի իրավագիտությամբ զբաղվող բոլոր ուսանողների համար:
Ստեղծված են նաև խոշոր գիտական համակարգչային կենտրոններ՝ ուսուցման և աջակցության տրամադրման համար պատրաստ անձնակազմով:
.

Ծրագրեր

.

Ուսուցանվող ծրագրեր

Օքսֆորդի ուսանողները իրենց դասախոսների հետ ավելի սերտ շփումների մեջ են, ի տարբերություն աշխարհի այլ վայրերի մագիստրոսական կրթության, քանի որ ուսուցումն այստեղ իրականացվում է ոչ միայն սեմինարների և դասախոսությունների, այլև պրակտիկայի և դասախոսների հետ խորհրդատվությունների ու հանդիպումների միջոցով: Օքսֆորդը հայտնի է ամբողջ աշխարհից ժամանած իրավաբան գիտնականների շատ մեծ, ուժեղ խմբով, և խորհրդատվությունները հնարավորություն տալիս ուսանողներին տվյալ ոլորտի առաջատար գիտնականների հետ քննարկել սեփական աշխատանքները՝ ստանալով դրանց վերաբերյալ սպառիչ պատասխաններ:

Օքսֆորդի համալսարանի մեկ տարի տևող հետբուհական (postgraduate) հանրահայտ ծրագիրը ներառում է (Bachelor of Civil Law (BCL), որը մագիստրոսական ծրագիր է և նախատեսված է Ընդհանուր իրավունքի (common law) երկրներից եկած ուսանողների համար և Magister Juris (MJur), որը նույնպես մագիստրոսական ծրագիր է նախատեսված է Մայրցամաքային իրավունքի (civil law) երկրներից եկած ուսանողների համար ծրագրերը:

.

The Masters in Law and Finance (MSc) (Իրավունքի և ֆինանսների մագիստրոս). նոր ծրագիր է, որը իրականացվում է 2010 թ. հոկտեմբերից: Այն ուսուցանվում է բիզնես դպրոցի հետ միասին և հնարավորություն է տալիս իրավական ոլորտի աչքի ընկած ուսանողներին՝ ինտեգրվել ֆինանսների և իրավական ուսուցմանը միաժամանակ:
.

The Master of Science in Criminology and Criminal Justice (MSc) (Քրեագիտության և քրեական արդարադատության մագիստրոս). մեկ տարի տևող հատուկ ծրագիր, որն իրականացվում է Քրեագիտության ամբիոնի կողմից: Այս ֆակուլտետը բաց է նաև նրանց համար, ովքեր ունեն դատավարական իրավունքի համապատասխան գիտական աստիճան:
.

The Master of Philosophy in Criminology (MPhil) (Քրեագիտության փիլիսոփայության մագիստրոս). մեկ տարի տևող գիտական աստիճան է, որը հասանելի է միայն նրանց, ովքեր շարունակում են Օքսֆորդի քրեագիտության մագիստրատուրան:
.

The Postgraduate Diploma in Intellectual Property Law and Practice (Մտավոր սեփականության իրավունքի և պրակտիկայի հետբուհական վկայական). մեկ տարի տևող 0,5 դրույքով մագիստրոսական դասընթաց է նրանց համար, ովքեր սկսում են իրենց կարիերան մտավոր սեփականության իրավունքով և պրակտիկայով:
.
The Master of Studies in International Human Rights Law (Մարդու իրավունքների միջազգային իրավունքի մագիստրոս). 0,5 դրույքով ավելի քան 22 ամիս տևող բարձրագույն կրթության աստիճան է, որն առաջարկվում է Օքսֆորդի համալսարանի շարունակական կրթության բաժնի կողմից:
.

.

Հետազոտական ծրագրեր (Ասպիրանտուրա)

Օքսֆորդն ունի անգլախոս աշխարհի իրավաբանական ամենամեծ հետազոտական ծրագիրը, որն իրականացվում է մոտ 200 գիտական և դոկտորական հետազոտություններով զբաղվող ուսանողների աշխույժ համայնքի կողմից: Ուսանողները իրավագիտական ուսումնասիրությունների ընթացքում կազմակերպում են քննարկումներ 18 ենթախմբերում: Քրեագիտության, սոցիալ-իրավական հետազոտությունների, մտավոր սեփականության և եվրոպական ու համեմատական իրավունքի ենթախմբերի ուսանողները օգտվում են ֆակուլտետի այդ ոլորտների մասնագիտացված կենտրոններից:
.

The Master of Studies in Legal Research (MSt) (Իրավաբանական հետազոտությունների ուսումնասիրությունների մագիստրոս). մեկ տարի տևող ուսումնական ծրագիր է, որը կարող է ծառայել նաև որպես դոկտորանտուրայի (DPhil) առաջին տարի:
.

The Master of Philosophy in Law (MPhil) (Իրավունքի փիլիսոփայության մագիստրոս). մեկ տարի տևող գիտական ծրագիր է, որը կարող է նաև ծառայել իբրև Օքսֆորդի BCL կամ MJur ավարտած ուսանողների դոկտորանտուրայի (DPhil) առաջին տարի:
.

The Master of Letters (MLitt) (Գրականության մագիստրոս). երկու տարի տևող միջանկյալ օղակի հետազոտական ծրագիր է:
.

The Doctor of Philosophy (DPhil) (Փիլիսոփայության դոկտոր). խոշոր հետազոտական աստիճան է, որը պահանջում է երեքից չորս տարիների ուսումնասիրություն և սահմանում է ակադեմիական ձեռքբերման ամենաբարձր չափանիշներ:
.

Ընդունելության պահանջներ

.

Ուսուցանվող ծրագրեր
.

BCL / Mjur. Իրավաբանի կամ համարժեք այլ առաջին դասի բակալավրի աստիճան:
Իրավունքի և ֆինանսների մագիստրատուրա. իրավաբանի բակալավրի աստիճան կամ բացառիկ գիտական գրառում, որն ընդգրկում է ոչ – իրավագիտություն բակալավրի աստիճան, ինչպես նաև՝ իրավաբանի գիտական աստիճան ունեցող կամ մասնագիտական որակավորում:
Diploma: Upper second-class undergraduate degree in Law.
.

.

Հետազոտական ծրագրեր

Ասպիրանտուրայում հետազոտական ծրագրեր իրականացնելու համար դիմորդներից պահանջվում են նախկին բարձրագույն կրթության շատ բարձր գնահատականներ և հմտություններ, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով հետազոտություններ իրականացնելու նվիրվածություն: Շատ հազվադեպ է պատահում, երբ որևէ թեկնածու ընդունվում է առանց իրավաբանական կրթության՝ բացառությամբ սոցիալ-իրավական հետազոտությունների և քրեագիտության:

.

Ծրագրերի վերաբերյալ տեղեկություն

.

Առկա ուսուցում
.
Ծրագրերը

Քաղաքացիական օրենսդրության բակալավր (ՔՕԲ)
Իրավագիտության մագիստրոսի աստիճան (ԻՄԱ)
Քրեագիտության և Քրեական դատավարության մագիստրոսի աստիճան (ԿՔԴՄ)
Քրեագիտության թեկնածուի աստիճան (ԿԳԹ)
Իրավագիտության և ֆինանսների մագիստրոսի աստիճան (ԻՖՄ)
.

Ծրագրի նկարագիրը

Քաղաքացիական օրենսդրության բակալավրի աստիճանը միամյա հետկրթական ծրագիր է իրավագիտության բազային ընդհանուր կրթություն ուսանողների համար։
Իրավագիտության մագիստրոսի աստիճանը զուգահեռ հետկրթական ծրագիր է իրավագիտության ոչ ընդհանուր կրթություն ուսանողների համար։
Քրեագիտության և քրեական դատավարության մագիստրոսի աստիճանը նույնպես հասանելի է այն ուսանողներին, ովքեր ունեն իրավագիտության համար կարևոր մեկ այլ մասնագիտական կրթություն։
Քրեագիտության թեկնածուի աստիճանը և իրավագիտության և ֆինանսների մագիստրոսի աստիճանը միասին ուսուցանվում են նշված բիզնես դպրոցում:
.

Դասավանդման լեզուն

Անգլերեն
.

Ծրագրի ինտերնետային կայքը

http://denning.law.ox.ac.uk/postgraduate/taught.shtml
.

.

Գիտական ծրագրերը

Իրավագիտական հետազոտության ուսմունքների մագիստրոսական աստիճան, (ԻԳՈՒՄ)
Գիտությունների թեկնածուի աստիճան (Գ.Թ.),
Դոկտորի կոչում (ԴԿ),
Գիտությունների թեկնածու (ԳԹ),
.

Ծրագրի նկարագիրը

Իրավագիտական հետազոտության ուսմունքների մագիստրոսի աստիճանը միամյա ընդունելության գիտական աստիճան է

Գիտությունների թեկնածուի աստիճանը (Գ.Թ.) միամյա գիտահետազոտական աստիճան է, որը հասանելի է միայն Օքսֆորդի ՔՕԲ և ՄԱ բակալավրի ծրագիրն ավարտածների համար:

Դոկտորի կոչումը (ԴԿ) միջանկյալ երկամյա գիտական ուսուցման ծրագիր է

Գիտությունների թեկնածուի աստիճանը (Գ.Թ.) ավելի մեծ գիտական աստիճան է, որը պահանջում է երեքից չորս տարվա ուսուցում և տալիս է ակադեմիական ձեռքբերումների ստանդարտների ամենամեծ աստիճանը:
.

Դասավանդման լեզուն

Անգլերեն
.

Ծրագրի ինտերնետային կայքը

http://denning.law.ox.ac.uk/postgraduate/research.s…
.

.

 Հեռակա ուսուցման ծրագրեր

Մարդու միջազգային իրավունքների օրենսդրության մագիստրոսի կոչում (ՄՄԻՕ)
.

Ծրագրի նկարագիրը

Հեռակա ուսուցման երկամյա մագիստրոսական ծրագիր է, որը առաջարկվում է շարունակական կրթության համար Օքսֆորդի համալսարանի ամբիոնի կողմից:

Այն իրավաբանական ֆակուլտետի ծրագիր չէ
.

Դասավանդման լեզուն

Անգլերեն
.

Ծրագրի ինտերնետային կայքը

http://humanrightslaw.conted.ox.ac.uk/

..

.

Զարուհի Հարությունյան

Մարիամ Զադոյան

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել