Նորություններ

Ինչպե՞ս է որոշվում պարտավորությունը կատարելու վայրը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պարտավորությունը պետք է կատարվի այն վայրում, որը որոշված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Եթե պարտավորության կատարման վայրը որոշված չէ, այն պետք է կատարվի`

1) հողամաս, շենք, շինություն կամ այլ անշարժ գույք հանձնելու պարտավորությամբ` գույքի գտնվելու վայրում.

2) ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ, որը նախատեսում է դրա փոխադրումը` գույքը պարտատիրոջը հասցնելու համար առաջին փոխադրողին հանձնելու վայրում.

3) ձեռնարկատիրոջ` ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ` գույք պատրաստելու կամ պահպանելու վայրում, եթե այդ վայրը պարտավորության ծագման պահին հայտնի է եղել պարտատիրոջը.

4) դրամական պարտավորությամբ` պարտավորության ծագման պահին պարտատիրոջ բնակության վայրում, իսկ եթե պարտատերն իրավաբանական անձ է, ապա` պարտավորության ծագման պահին նրա գտնվելու վայրում: Եթե պարտատերը պարտավորության կատարման պահին փոխել է բնակության կամ գտնվելու վայրը և այդ մասին տեղեկացրել է պարտապանին` պարտատիրոջ բնակության կամ գտնվելու նոր վայրում` կատարման տեղի փոփոխման հետ կապված ծախսերը դնելով պարտատիրոջ վրա.

5) այլ պարտավորությունների համար` պարտապանի բնակության վայրում, իսկ եթե պարտապանն իրավաբանական անձ է, ապա նրա գտնվելու վայրում:

Իրավաբան․net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել