Նորություններ

Նոր հարթակը միտված կլինի բիզնեսի խոչընդոտները վերացնելուն

Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կստեղծվի նոր հարթակ, որտեղ կվերահանվեն բիզնեսին խոչընդոտող խնդիրները, կոռուպցիոն ռիսկերը, և դրանց լուծումներ կտրվեն. դեկտեմբերի 15-ից մեկնարկել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրը, որը իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսականdsc08051 աջակցությամբ:

«Ծրագրի հիմնական նպատակը բիզնես ազդարարների հարթակի ստեղծումն է»,- մեզ հետ զրույցում նշում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Նրա խոսքով, յուրաքանչյուր ՓՄՁ ներկայացուցիչ, չբացահայտելով իր անձը, կարող է հայտնել հավաստի տեղեկություններ ինչպես ոլորտի խնդիրների, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ և վստահ լինել, որ տեխնիկապես կապահովի իր անձի գաղտնիությունը:

Կարեն Զադոյանը նշում է, որ այս հարթակի ստեղծման հիմքում ընկած է ԻՀԱ-ի և ԻՏՁՄ-ի միջև կնքված համագործակցության հուշագիրը. «Առաջին հերթին մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի  կարողանանք իրագործել այն պայմանավորվածությունը, որը ձեռք էինք բերել ԻՁՏՄ -ի  հետ»:

Նրա խոսքով, ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է կառավարության և մասնավոր սեկտորի միջև համագործակցությունը: Վերհանված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկները կներկայացվեն կառավարության համապատասխան կառույցներին: Նաև մեծացնել գործարար անդամակցության վրա հիմնված կազմակերպությունների և բիզնես ասոցիացիաների ազդեցությունը՝ ՓՄՁ ոլորտի բարեփոխումները խթանելու համար:

ԻՏՁՄ ծրագannakarapetyanրերի ղեկավար Աննա Կարապետյանը առավել պրակտիկ ներկայացնում է հարթակի բաղադրիչներից մեկի աշխատանքը. «Ունենալ թափանցիկ պլատֆորմ, որտեղ բիզնեսը կներկայացնի օրենսդրական դաշտին առնչվող այն խնդիրները, որոնք իր բիզնեսին խոչընդոտում են: Կլինի ինտերնետային կայք, կաշխատեն խորհուրդատուներ, որոնք առցանց խորհրդատվություն կտան դիմողներին: Ենթադրենք, անձը ապրանք պետք է ներկրի և կան որոշակի խնդիրներ, դիմում է և լուծում է ստանում: Կայքը կլինի  մշատպես գործող և կառավարության ուշադրության ներքո, որպեսզի  կառավարության հետ համատեղ խնդիրը լուծվի»:

dsc06865-copyԵվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան  նշում է՝ քանի որ ծրագրի նպատակը բիզնեսին խոչընդոտող խնդիրները վերացնելն է և նրա զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումը, ապա ի սկզբանե, հարթակը նախատեսված է լինելու գործարարների համար և  վերհանված խնդիրներն էլ վերաբերելու են հարկային, մաքսային, լիցենզիաների և թույլտվությունների, ազատ տնտեսական մրցակցության, պետական գնումների և այլ ոլորտներին, սակայն հետագայում կարող են այս հարթակից օգտվել նաև անհատներ: Նրա խոսքով, բոլոր դիմումները վերլուծվելու են, կազմվելու են համապատասխան հաշվետվություններ, ներկայացվելու են օրենսդրական առաջարկներ:

Կարեն Զադոյանը նշում է նաև մարզերում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին իրավախորհրդատվություն տալու կարևորությունը:  Ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան ՓՄՁ-ներին մատուցում է անվճար իրավաբանական խորհրդատվություն Երևանում, Գավառում, Գյումրիում Կապանում և Վանաձորում: Խորհրդատվությունը մատուցվելու է բիզնես ոլորտի, մասնավորապես` հարկային, մաքսային, լիցենզիաների և թույլտվությունների, ազատ տնտեսական մրցակցության, հանրային գնումների և այլ ոլորտային խնդիրների և կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ:

Գրասենյակների հասցեներին են`

  1. Կենտրոնական գրասենյակ` հասցե` ք. Երևան 0010, Նալբանդյան 7, գրասենյակ, հեռախոսահամար` (+374 10) 54 01 99, էլ.փոստ՝info@armla.am
  2. Շիրակի մարզային գրասենյակ` հասցե` ք. Գյումրի, Տիգրան Մեծի ½, հեռախոսահամար` (+374 312) 58236, էլ.փոստ՝info@armla.am
  3. Գեղարքունիկիմարզային գրասենյակ` հասցե` ք. Գավառ, Բոշնաղյան 15, հեռախոսահամար` (+374264) 25503, էլ.փոստ՝info@armla.am
  4. Սյունիքիմարզային գրասենյակ` հասցե` ք., Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար` (+374 285) 52511, էլ.փոստ՝info@armla.am
  5. Լոռումարզային գրասենյակ` հասցե` ք., Վարդանանց 82/, հեռախոսահամար` (+374 322) 22317, էլ.փոստ՝info@armla.am

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել