Պաշտոնյան հրաժարվել է ընդունել երեք շիշ հյութը և վկայի հետ ներկայացել գործարարի գրասենյակ

«Մեզանում ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ, երբ պատկան պետական մարմինները հորդորում են ձեռներեցներին հարկային և մաքսային մարմինների հետ հարաբերություններում ձեռնպահ մնալ կաշառք վճարելուց և գործել բացառապես օրենքի շրջանակներում, իսկ վերջիններս նշում են, որ այդ պարագայում չեն դիմանա մրցակցությանը և կսննկանան»,- նման կարծիք հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Մարատ Ատովմյանը` ելույթ ունենալով «Բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում» ամփոփիչ աշխատաժողովի ժամանակ:

Ըստ նրա` պետությունը պետք է, ոչ միայն հորդորներով զբաղվի, այլ նաև ստեղծի այնպիսի համակարգ, որը կբացառի կոռուպցիոն ռիսկերը այդ ոլորտներում։ Մարատ Ատովմյանը` որպես համակարգային լուծման փայլուն օրինակ ներկայացրեց Սինգապուրի պրակտիկայից մեկ դրվագ. «Այնտեղ համապատասխան պետական մարմինը ձեռներեցից, փորձաքննություն իրականացնելու համար, վերցրել է նոր ներկրված հյութերի 6 շիշ։ Մի քանի օր հետո մարմնի ներկայացուցիչը զանգահարել է ձեռներեցին և խնդրել գալ իրենց մոտ և հետ վերցնել 3 շիշը, որոնք չեն օգտագործվել։ Ձեռներեցը ասել է, որ դրա կարիքը չկա, քանի որ նա հյուրասիրում է մարմնի աշխատակիցներին։ Պաշտոնյան խիստ տոնով հայտարարել է, որ դա անհնար է, քանի որ կդիտարկվի որպես կոռուպցիա։ Հաջորդ օրը պաշտոնյան 3 շշերը, հանձնման-ընդունման ակտը ձեռքին, վկայի ուղեկցությամբ ներկայացել է ձեռներեցի գրասենյակ և վերադարձրել դրանք»,- նշեց փորձագետը։

Լուսանկարներում Մարատ Ատովմյանը

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել