Քննարկվել է ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի նախագիծը

 Պետական եկամուտների կոմիտեում սեպտեմբերի 28-29-ը կազմակերպված տեսակոնֆերանսում ԵԱՏՄ մաքսային օրենսդրության կատարելագործման աշխատանքային խումբը քննարկել է մաքսային նոր օրենսգրքի նախագծի հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել ազատ տնտեսական գոտիների գործունեության, դրանցում բնակվող ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, մայրցամաքային շելֆի վրա ածխաջրածնային հանքավայրերի յուրացման և պաշարների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցների կիրառման հարցերին:  Նիստում դիտարկվել են նաև արտահանվող ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների, մինչև մաքսային հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողնման դեպքերի և մաքսային սահմանով տեղափոխվող փոքրարժեք ապրանքների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները:

 Նշենք, որ աշխատանքային խմբի հաջորդ նիստը կայանալու է հոկտեմբերի 10-ին`Մոսկվայում: ԵԱՏՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքները մեկնարկել են 2012թ.-ին, որում Հայաստանի փորձագետները ներգրավվել են միությանն անդամակցելուց հետո` 2015-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել