Ինչ կենսագրություն ունի ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել բարձրաստիճան ոստիկանների կենսագրությունները: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1964 թ. մարտի 30-ին, Հոկտեմբերյանի շրջանի Երասխահուն գյուղում:

1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985 թ. ընդունվել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ,
1991 թվականին ավարտել է  ինստիտուտը և ստացել իրավաբանի որակավորում:
Լևոն Երանոսյանը 1990 թ.-ին անդամագրվեց «Էջմիածին» կամավորական ջոկատին, որի կազմում բազմաթիվ մարտական գործողությունների է մասնակցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում. Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում նա մարտնչել է այդ կամավորական ջոկատի` այնուհետ գումարտակի և կամավորական հինգերորդ բրիգադի կազմում:
1994-1995 թթ.` 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ,
1995-1997 թթ.` 54122 զորամասի հրամանատարի տեղակալ,
1996 թ.-ին ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները,
1997-2000 թթ.` 63853 զորամասի հրամանատար,
2000-2003 թթ.` 1-ին բանակային կորպուսի հրամանատար,
2001 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
2003 թ. ընդունվել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգությանե մասնագետի որակավորում:
2003-2012 թթ. զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
02.04.2012 թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է մի շարք պետական պարգևներով`
• «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով (2008 թ.),
• «Մարտական ծառայության» մեդալով (2000 թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2006 թ.),
• ԼՂՀ «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի մեդալով (1994 թ.),
• ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով (2003 թ.),

Գերատեսչական պարգևներ`
• «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997 թ.),
• «Դրաստամատ Կանայան» մեդալով (2002 թ.),
• «Գարեգին Նժդեհ» մեդալով (2014 թ.),
• «Վազգեն Սարգսյան» մեդալով (2009 թ.),
• «Սխրագործության համար» մեդալով (2014 թ.),
• «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով (2013 թ.),
• «Օրենքի պատվար» մեդալով (2013 թ.),
• «Օրենքի պատվար» մեդալով՝ ԼՂՀ ոստիկանության պետի կողմից (2015 թ.),
• «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով (2004 թ.),
• «Մարտական զորակցության» մեդալով (2012 թ.),
• ՀՀ զինված ուժերում «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի   մեդալներով,
• «ՀՀ ԶՈւ-20 տարի» հոբելյանական մեդալով (2012 թ.),
• «Մարտական համագործակցության համար» ՌԴ ՆԳՆ մեդալով (2012 թ.),
• «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով (2013 թ.),
• «ՀՀ անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրումների համար» ՀՀ ԱԱԾ կրծքանշանով (2012 թ.):
• Հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով:

Պարգևատրվել է մի շարք գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների հոբելյանական մեդալներով, կրծքանշաններով և այլ պարգևներով:

ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 15-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում:

Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել