Գործադիրը քննարկել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծի ընդունումը չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից մի շարք հիմնավորումներով:
Նշված է, որ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների բուժման գործընթացը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, անհրաժեշտության դեպքում նախարարության համակարգմամբ իրականացվում են բժշկական խորհրդակցություններ, որոնց արդյունքներով որոշվում է պացիենտների բուժման հետագա տակտիկան:
Բացի այդ, 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են սոցիալական աջակցության տրամադրման, ՀՀ սոցիալական համագործակցության հետ կապված հարաբերությունները:
Առկա հարցերը կարգավորելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակել և շրջանառության մեջ է դրել նախկինում ընդունած որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով պարտադիր պահանջ է սահմանվում ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի կամ կամավորականի ընտանիքի կարգավիճակ ստանալու խնդրահարույց դեպքերում համապատասխան տեղեկությունները բուժհաստատությունից և զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացնելը: