Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանն ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:
Հիշեցնենք՝ ուսումնական հարցերի հանձնաժողովի հիմնական նպատակն է աջակցել դատավորների մասնագիտական զարգացմանը՝ կրթական և վերապատրաստման միջոցներով։
Տվյալ հանձնաժողովը վերլուծում է նաև դատական համակարգում առկա բացերը կամ նոր խնդիրները ուսումնական տեսանկյունից և առաջարկում՝ իրավական զարգացումների վրա հիմնված վերապատրաստման նոր ծրագրեր: