Ուշադրություն բոլոր աշխատողներին. անհրաժեշտ տեղեկատվություն Ձեզ համար

ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 13–ին հաստատված կարգով սահմանվում են համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերությունները:

 Համայնքային ծառայության պաշտոնը համարվում է ժամանակավոր թափուր` հետևյալ դեպքերում`

1) հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի.

2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու.

3) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով` սահմանված կարգով համայնքային ծառայողի գործուղման.

4) մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցներից մեկի) կողմից զբաղեցնելու.

5) համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության.

6) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը սույն կարգով նախատեսված դեպքերում կարող է զբաղեցվել`

1) տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի կողմից.

2) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող համայնքային ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցված անձի կողմից` իր համաձայնությամբ.

3) տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի կողմից` իր համաձայնությամբ:

Մանրամասներին ծանոթացեք 13 հուլիսի 2006 թվականի N 1002-Ն որոշմամբ։

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել