Այս պահին լարված իրավիճակ է Հանրապետության հրապարակում: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակից քաղաքային ակտիվիստները փորձել են նստացույց իրականացնել հենց Հանրապետության հրապարակի կենտրոնում, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Այս պահին ցուցարարները գտնվում են Վազգեն Սարգսյան 9 հասցեում՝ Հանրապետության հրապարակի խաչմերուկում, որտեղ նրանք ցանկացան որպես բողոքի նշան փակել փողոցը: Սայկայն ոստիկանները կանխեցին նրանց գործողությունները: Հիմա ակտիվիստները գտնվում են վերոնշյալ խաչմերուկի զուգահեռ մայթերում: