Զինվորական ծառայություն անցնելու մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի՝ ժամկետային զինծառայության ամբողջ ժամանակաշրջանը՝ անկախ ընդհատումներից:
Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացուցային հաշվարկով: Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում սահմանվում է զինվորական ծառայության ժամկետի արտոնյալ հաշվարկի կարգ:
Զինծառայողի զինվորական ծառայության ժամկետում չեն հաշվարկվում՝
1) կարգապահական գումարտակում կամ ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.
2) կարգապահական տույժի կարգով մեկուսարանում գտնվելու ժամանակահատվածը.
3) զորամասը և ծառայության վայրն ինքնագլուխ թողնելու ժամանակահատվածը՝ անկախ պատճառներից:
Հետևյալ դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հրամանով՝ հաշվի առնելով նաև դատարանի կամ Հայաստանի Հանրապետության զինվորականդատախազության առաջարկությունը: