Արդյո՞ք կանայք և տղամարդիկ ունեն հավասար ընտրական իրավունքներ

Կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելիս:

Ընտրություններ անցկացնելիս կանայք և տղամարդիկ հավասարապես ապահովվում են արդարացի և իրական հնարավորություններով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելու և ընտրվելու իրավունքն իրականացնելու համար:

Կանանց և տղամարդկանց զուգակշռված (հավասարակշռված) ներկայացվածության հասնելու նպատակով պետությունը կարող է սահմանել ընտրովի մարմիններում առավել քիչ ներկայացված սեռի թեկնածուների աջակցմանն ուղղված ժամանակավոր հատուկ միջոցներ:

Ընտրություններին կուսակցությունների մասնակցությունը պետք է ապահովված լինի թեկնածուների ընտրական ցուցակներում գենդերային ներկայացվածությամբ` օրենքով սահմանված քվոտաներով:

Կանանց և տղամարդկանց ընտրական իրավունքները, դրանց երաշխիքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, մասնակցության, ինչպես նաև կուսակցությունների` գենդերային ներկայացվածության ապահովումը խրախուսելու և աջակցելու միջոցառումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել