Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը այսօր պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության նախագահին: Նա «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որ աշխատանքի հրավեր է ստացել և ցանկություն ունի տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:
Արման Սաղաթելյանը նախագահականում աշխատանքի էր անցել Սերժ Սարգասյանի երկրորդ անգամ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո `2013 թվականի ապրիլին: Նա հանրությանը առավել հայտնի է եղել հեռուստաէկրաններից, պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարից, ինչպես նաև «Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» հեռուուստահաղորդումից:
2011-2013 թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է: Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ): Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ: Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով: