Ովքե՞ր ունեն ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք

ՀՀ Կառավարության օգոստոսի 11-ի 2005 թվականի N 1599-Ն որոշմամբ սահմանվում է երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը:

Տվյալ ցանկի մեջ են մտնում այնպիսի կազմակերպությունների աշխատողներ, ինչպիսիք են` ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ, հանրակրթական հիմնական ընդհանուր, հատուկ և մասնագիտացված ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, որոնք աշխատում են հնգօրյա աշխատանքային ռեժիմով, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մանկատներ, երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություններ, երեխաների ժամանակավոր տեղավորման շուրջօրյա հաստատություններ, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ, երեխաների խնամքի ցերեկային հաստատություններ և այլն:

Կազմակերպությունների սպառիչ ցանկը ներկայացված է ՀՀ կառավարության 2005 թվականի N 1599-Ն որոշման հավելվածում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել