Սամվել Կարապետյանի դեմ անօրինական հետապնդում իրականացվեց, քանի որ նա պաշտպանեց Եկեղեցուն։ Այս մասին հայտարարել է Գարեգին Բ-ն։
«Աղոթենք Բաքվում գերեվարված մեր զավակների, նաև Սամվել Կարապետյանի ազատության համար: Բարդ ու վտանգաշատ ժամանակներ են, պիտի մխիթարություն գտնենք, լուսավոր ապագա կերտենք»,-նշել է նա ու կոչ արել պաշտպանել ինքնությունը, պատմությունը, հավատքը, սրբազան արժեքները։
«Եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել մեր Եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին. այսօր էլ նման տագնապալի օրեր ենք ապրում:
Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության: Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, մեր անցյալն ու ներկան, մեր ապագան:
Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը:
Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները»,-այս մասին Մայր Աթոռի բակում հայտարարել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։