Հունիսի 22-ին, ժամը 10:27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ 11:17-ին: Այրվել են հյուրասենյակը՝ գույքով (25 քմ), տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 5 քմ հատվածը․ բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: