ԱԻՆ-ի հասարակայնության և կապի բաժնից տեղեկանում ենք, որ հուլիսի 12-ին, ժամը 10.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 2-րդ թաղամասի թիվ 43 շենքի բնակակարաններից մեկի բնակիչը (տարեց կին) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, Ս.Գ.-ն (ծնվ. 1928թ.) պառկած է եղել բազմոցին (վատ ինքնազգացողությամբ), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան: