«Iphone 4»-ը որպես կռվախնձոր

Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, երեկ՝ հունիսի 30-ին արդարացման դատավճիռ է կայացվել Գառնիկ Յոլչյանի գործով:

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արհեստավորների 1 փողոցի, թիվ 15 տանը վիճաբանել է հանգուցյալ եղբոր կնոջ` Լիլիա Վարդանյանի հետ: Վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` աջ դաստակի շրջանների քերծվածքների և ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով:
Վիճաբանության պատճառը եղել է այն, որ Գառնիկ Յոլչանյանը 50.000 ՀՀ դրամով վաճառել է «Iphone 4» հեռախոսը, որպեսզի հոգա հանգուցյալ եղբոր թաղման ծախսերը: Հավելենք, որ վերոհիշյալ հեռախոսը պատկանում էր եղբորը:

Դատարանում ամբաստանյալի իրավունքները պաշտպանել է փաստաբան Անահիտ Եսայանը: Նա Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանում դեպքի ականատես վկաներից ոչ ոքի չէին վկայակոչել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկաներից երկուսը ընտանիքի անդամներ էին, իսկ երրորդը՝ տուժողի հանգուցյալ ամուսնու ընկերն է եղել: «Ցավալին այն էր, որ 8 և 7 տարեկան երեխանները դատարանում շուտասելուկի նման դատարանում ելույթ ունեցան, և երբ հարց տվեցին, թե արդյոք ձեր մայրը ձեզ ոչինչ չի սովորեցրել, որպեսզի դուք ասեք, նրանք ասացին, որ ոչ»,- նշեց փաստաբանը:

Անահիտ Եսայանը հավելեց նաև, որ գործում առկա էր ժառանգության խնդիր. «Գործում առկա էր «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրության ընկերության՝ ընտանիքի անդամների և մեղադրողի առողջության ապահովագրության փաստաթուղթը, որով ըստ տուժողի ինքը փոխհատուցվել է միայն հիվանդանոցային ծախսերի համար»:

Նա նաև նշեց, որ Լիլիա Վարդանյանը և իր հանգուցյալ ամուսին փաստացի միասին չէին բնակվում:

Ազնիվ Սիրադեղյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել