Բակո Սահակյանը հաստատել է ԼՂՀ կառավարության կառուցվածը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքը:

ԼՂՀ նախագահականից հայտնում են, որ համաձայն օրենքի` սահմանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետեւյալ կառուցվածքը.

1) առողջապահության նախարարություն.
2) արդարադատության նախարարություն.
3) արտաքին գործերի նախարարություն.
4) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն.
5) գյուղատնտեսության նախարարություն.
6) էկոնոմիկայի նախարարություն.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
8) կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն.
9) մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն.
10) պաշտպանության նախարարություն.
11) քաղաքաշինության նախարարություն.
12) ֆինանսների նախարարություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր գործում են պետական կառավարման հետեւյալ մարմինները.

1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչություն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել