Ի՞նչ վիճակում է հրազենային վիրավորում ստացած կինը

Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնում վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արա Ղազարյանը հայտնեց, որ շուրջ 40 րոպե է, ինչ վիրահատարանում  ընթանում է հրազենային վիրավորում ստացած 28-ամյա Մելինե Ասատրյանի վիրահատությունը:

Բժիշկը հայտնեց, որ այսօր ժամը 10:50-ին պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով  իրենց մոտ է տեղափոխվել 28-ամյա  կինը, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:Վիրահատությունը կտևի 2 ժամ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել