ՀԷՑ-ը 2-րդ անգամ է դիմել դատարան` «Նաիրիտին» սնանկ ճանաչելու պահանջով

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերջին աղմկահարույց գործընթացների ժամանակ հաճախ բարձրաձայնվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը «Նաիրիտ գործարան» ընկերությանը պարտք է 1,2 միլիարդ դրամ:

Պարզվում է, որ ՀԷՑ-ը երկու անգամ դիմել է դատարան` «Նաիրիտ»-ին հարկադրված կերպով սնանկ ճանաչելու պահանջով: Առաջին անգամ դիմել է 2009 թվականին, գործով երկու դատավոր է փոխվել, գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Սակայն, ինչպես Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, ՀԷՑ-ի դիմումը մերժվել է:

ՀԷՑ-ը նույն պահանջով դիմել է դատարան (Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության) այս տարվա ապրիլին: Գործը մակագրված է դատավոր Արմեն Չիչոյանին:«Դատալեքս»-ի տվյալներով` դատական վերջին նիստը նշանակվել է մայիսի 21-ին:

Նշենք, որ սնանկության գործերով պետական տուրքի չափը 500 հազար դրամ է: Եվ երկու գործերով էլ ՀԷՑ-ը վճարել է պետական տուրք, այսինքն` ընդհանուր 1 միլիոն դրամ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել