Հավաքի նոր կազմակերպիչները հանդես եկան առաջարկությամբ

Ներկայումս Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցի ընթացքում հավաքի նոր կազմակերպիչները նախատեսում են ձևավորել նոր խումբ: Վերջիններիս խոսքով չեն լինի լիդերներ և կազմակերպիչներ, այլ կլինեն մի քանի անձանցից կազմված փոքր խմբեր, ովքեր կբարձրաձայնեն հասարակության ձայնը և կքննարկեն ներկայացվող նոր պահանջները: Նոր պահանջները վերաբերելու են ցուցարարների կողմից սկզբնական ներկայացրած 3 կետերի ի կատար ածելու պայքարի և հետագա քայլերի մասին:

Ներկայումս, ովքեր ունեն կոնկրետ ասելիքներ կամ առաջարկություներ, հավիրվում են խոսք ասելու:

Նշենք, որ այս պահին քաղաքացիների թիվը մի փոքր ավելացավ, և նրանց շարքերը ձգվում են դեպի Մոսկովյան փողոց:

Այժմ Բաղրամյան պողոտայում ամեն ինչ խաղաղ է, ոստիկանությունը նոր ուժեր չի կենտրոնացնել, անգամ բացակայում է ոստիկանության պատնեշը:

Նշենք նաև, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը արգելել էր ցույցի մասնակիցներին օգտագործել բարձրախոսներ, և վերջիններս հաղորդակցվում են քաղաքացիների ձեռքի փոքրիկ բարձրախոսով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել