Նոր հայտարարություն «Ո’չ թալանին» նախաձեռնության կողմից

Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ո’չ թալանին» նախաձեռնության համակարգող անդամ Արթուր Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա նշեց, որ նախաձեռնությունը բավարար լուծում չի համարում Սերժ Սարգսյանի կողմից խնդրի լուծման առաջարկած տարբերակը և շարունակելու է իր պայքարը: «Ո’չ թալանին» նախաձեռնությունը ստեղծելու է երկու աշխատանքային խումբ, բաղկացած՝ իրավաբաններից և տնտեսագետներից, ովքեր զբաղվելու են ստեղծված իրավիճակի քննարկումներով՝ լուծում գտնելու համար:

Իսկ վաղը նախաձեռնությունը մամուլի ասուլիս է հրավիրելու և պատասխանելու է լրագրողների բոլոր հարցերին, այդ թվում նաև թե՝ արդյո՞ք նախաձեռնությունը մասնակցելու է ՀԷՑ-ում աուդիտի անցկացմանը: Արթուր Քոչարյանը հրաժարվեց պատասխանել մի քանի այնպիսի կարևոր հարցերի, մասնավորապես՝ ինչո՞ւ է Ազատության հրապարակը սակավամարդ և ինչո՞ւ իրականում հայտարարված նստացույցը տեղի չի ունեցել:

Նախաձեռնությունը շարունակելու է նաև պայքարը փողոցում, մասնավորապես՝ այսօր ժամը 19.00-ին Կոմիտասի արձանի մոտ հրավիրվելու է հանրային քննարկում:

Այս պահին սակավամարդ է թե՛ Ազատության հրապարակը, թե՛ Բաղրամյան պողոտան:
Տեսանյութը՝ շուտով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել