«Նորմալ է, որ ինձ «դավաճան» են անվանել». Վաղինակ Շուշանյան

«Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն այս պահին գտնվում է «Ազատության» հրապարակում: Նրա խոսքով` երեկ արտասովոր ոչինչ տեղի չի ունեցել: Ոստիկանության հայտարարությունից հետո, ժողովուրդը բաժանվել էր երկու մասի՝ մի մասը ցանակնում էր մնալ Բաղրամյանում, իսկ մյուսը՝ հեռանալ.  «Նրանք ովքեր չցանկացան մնալ Բաղրամյանում, նախաձեռնողներից ոմանք   նրանց ուղեկցեցին «Ազատության» հրապարակ: Ինքս եմ որոշել նրանց հետ գնալ: Բայց ես միաժամանակ և՛ այստեղ եմ, և՛ Բաղրամյանում»:

Վաղինակ Շուշանյանը նորմալ է գնահատում, որ իրեն անվանել են «դավաճան», որովհետև եղել են մարդիկ , ովքեր հարցը տեղափոխել են այլ հարթակ. «Մարդ կարող է  սխալվել, բայց չի նշանակում, որ նա դավաճան է»:

Խոսելով նախագահի հայտարարության մասին՝ նա նշեց, որ սա ուղղակի հետքայլ էր իրենց կողմից: Մեծ ճանապարհի մի հատվածն էր, որ իշխանությունները զիջեցին:

Հետագա գործողությունների մասին Վաղինակը չցանկացավ խոսել, թե արդյոք «Ոչ թալանին» նախաձեռնության խմբի անդամներից  կմասնակցեն ՀԷՑ-ում աուդիտի անցկացմանը, թե` ոչ: Նա միայն նշեց, որ ինքը որպես քաղաքացի շարունակելու է պայքարել,  լինելու է  Բաղրամյան պողոտայում և «Ազատության» հրապարակում, բայց, նրա խոսքով, նախաձեռնությունը այլևս նախաձեռնող չէ Բաղրամյան պողոտայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել