«Չեմ կարծում, թե նախագահի ստատուսը թույլ կտա ստել». Հովհաննես Ազոյան

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում նա հրաժարվեց կարծիք հայտնել, թե ճիշտ էր բողոքի ակցիան «Ազատության» հրապարակում շարունակելը, թե մնալը Բաղրամյան պողոտայում: Նրա խոսքով, երկու հատվածներում էլ հավաքված են նույն երիտասարդները, ովքեր իրենց բողոքն արտահայտելով հաղթանակի են հասել:

Իսկ այն հարցին, թե կարծիք կա, որ նախագահի հայտնի հայտարարությունն իրականում լուծում չի առաջարկում և փակուղային է, Հովհաննես Ազոյանը չհամաձայնեց. «Համաձայն չեմ, Սերժ Սարգսյանը լուծում առաջարկում էր: Ժամանակ է պետք տալ, չեմ կարծում երկրի նախագահի ստատուսը թույլ կտա բացահայտ ստելու: Պետք է համբերել, սպասել»:

Մարամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել