«Աչքիս ստեղ մեկի ոտերն ու կամեռան ջարդելու եմ»

Ոստիկանները բավականին ագրեսիվ են տրամադրված լրագրողների նկատմամբ, ամեն կերպ փորձելով խանգարել նրանց աշխատանքը: Ինչպես հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը` Կոնսերվատորիայի մոտ հավաքված ոստիկանները ամեն կերպ խոչնդոտում էին իրեն` լուսանկարահանել և տեսանկարահանել տարածքը: «Մի խումբ ոստիկաններ շրջապատել  էին ինձ ու ասում, որ դադարեցնեմ նկարահանումը: Երբ ասացի, որ կատարում եմ իմ լրագրողական աշխատանքը և ոչ մի օրենք չեմ խախտում, նրանք մի կողմ քաշվեցին և ի պատասխան սկսեցին տեսանկարահանել ինձ: Այս ամենից բացի, ոստիկանները շատ անվայելուչ էին իրենց պահում, անգամ նրանցից մեկը ասաց. «Աչքիս ստեղ մեկի ոտերն ու կամեռան ջարդելու եմ», պատմում է թղթակիցը:

Տեսանյութը` շուտով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել