Դժբախտ ավտովթար. կա երեք զոհ

Հունիսի 28-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել , որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնու են ՀՀ ՏԿ և ԱԻՆ-ից:

Ինչպես հայտնում է աղբյուրը դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ և Արարատի ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի (Մ-2) միջպետական ավտոճանապարհի 79-րդ կմ-ում` Տիգրանաշեն գյուղի 2-րդ ոլորանում, բախվել են «Օպել» մակնիշի 44 AA 744 պետհամարանիշով և «ԳԱԶել» մակնիշի 10 ՍՏ 493 պետհամարանիշով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 2011 թ. ծնված Մ., 1985 թ. ծնված Ռ. և 1987 թ. ծնված Ա. Ա.-ները և Ա. Ա.-ը (ԼՂՀ քաղաքացիներ) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: 1985 թ. ծնված Ռ. և 1987 թ. ծնված Ա. Ա.-ները տեղում ստացել են բուժօգնություն և դուրս գրվել, իսկ Ա. Ա.-ը և Մ. Ա.-ը հոսպիտալացվել են Երևան:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորի դիերը:

Լուսանկարները` Shamshyan.com-ի

72de4c276ebc6c7e8760b6921d8f26f1 ce1449aa493e67b9721c46c60a70d355

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել